Thursday, June 10, 2010

Ալիևն էլի հոխորտում է

Report.am. 9-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում հարցազրույց է տվել ադրբեջանցի թղթակիցներին՝ մանրամասն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցին: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել: «Մենք համանախագահող երկրներից Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշում ենք սպասում: Որովհետև բանակցային գործընթացում սկսվել է նոր փուլ: 1992 թ. Մինսկի խմբի կազմավորման պահից սկսած, բանակցությունները անց են կացվել տարբեր առաջարկների հիման վրա: Այսօր մենք մոտեցել ենք այնպիսի մակարդակի, երբ բանակցությունների սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները: Ադրբեջանը ընդունում է այդ առաջարկությունները, իսկ հայկական կողմը` ոչ: Նման սցենարի շարունակման դեպքում ինչ-որ բան պետք է տեղի ունենա: Ի՞նչ կարող է տեղի ունենալ: Այստեղ մեծ ընտրություն չկա: Կամ ներկա իրավիճակը չի շարժվի մեռյալ կետից, այսինքն ներկա ստատուս-քվոն կպահպանվի, ինչը իհարկե ձեռնտու չէ մեզ համար, կամ բանակցությունները կշարունակվեն նմանակման համար: Ադրբեջանական կողմը դրա հետ երբեք չի համաձայնվի: Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին` հանուն տեսանելիության: Ադրբեջանը բանակցությունների գործընթացին կմասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ կա հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն: Հակառակ դեպքում իրադրությունը կփոփոխվի: Իսկ խնդրի ռազմական ճանապարհով լուծելը երբեք չի բացառվել, այն այսօր էլ արդիական է», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

No comments: