Saturday, June 19, 2010

Ալիևի դեմարշը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կանգնել է լուրջ խնդրի առջև

Tert.am. 18-6-2010- Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լքել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միջազգային տնտեսական ֆորումը։ «Եթե Ալիևը նման դեմարշ է արել, նշանակում է Ադրբեջանը կանգնած է լուրջ պրոբլեմի առաջ»,– հայտարարեց Մինասյանը։ Նրա մեկնաբանությամբ, Ադրբեջանը կանգնել է լուրջ խնդրի առաջ այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասարակությանը տրամադրում էր լուրջ առաջընթացի հակամարտության կարգավորման հարցում, ինչը տեղի չի ունենում։ Մյուս կողմից, փորձագետն այն կարծիքին է, որ իրականում Ալիևը չէր էլ սպասում լուրջ փոփոխություններ եռակողմ հանդիպումից։

No comments: