Saturday, June 19, 2010

Քաղաքական պատվե՞ր. Համերգն արգելվեց

Tert.am. 19-6-2010- «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ չի կայանալու այսօր նախատեսվող համերգը։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը։ ««Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հայտնում է, որ հունիսի 19-ին խմբի կողմից կազմակերպվող համերգի անցկացումը, որին պետք է մասնակցեին հայտնի կատարողներ, քաղաքապետարանի առավել քան անհիմն և օրենքի տառի հետ որևէ առնչություն չունեցող որոշմամբ ոչ նպատակահարմար է համարվել: Սույն որոշումը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ հիմք է ընդունվել ոչ թե որևէ օրենք կամ օրենսդրական ակտ, այլ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Մ. Ադոյանի 22.04.2010թ. հ. 8 գրությունը, համաձայն որի՝ «Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը»: Փաստորեն, սրանով նախադեպ է ստեղծվում, որով այս կամ այն «օբյեկտի» տնօրենի ցանկության վկայակոչմամբ կարելի է արգելել ցանկացած քաղաքացիական միջոցառում` հարակից հանրային տարածքներում: Սույն որոշման մեջ մենք միանշանակ տեսնում ենք քաղաքական պատվեր, քանի որ ս.թ. հունիսի 18-ին քաղաքապետարանում մեր կողմից ներկայացված դիմումի քննարկման ժամանակ խոչընդոտ էր հանդիսացել ոչ թե «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության խնդիրը, այլ սանմաքրման աշխատանքները համերգից հետո իրականացնելու հարցը: Հարկ ենք համարում նաև նշել, որ օրենքի համաձայն, նույնիսկ այս հարցով քաղաքապետարանի կողմից չէր կարող մերժում լինել»:

No comments: