Friday, June 18, 2010

ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ԱՄՆ-ԹՈւՐՔԻԱ «ԱՌԵՎՏՐԱԿԱՆ» ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ

Report.am. 17-6-2010- Եթե Թուրքիան լավ հարաբերություններ ստեղծելով Իրանի հետ, շարունակի հակամարտել Իսրայելի հետ, ապա շատ թանկ կվճարի դրա համար: Օրինակ, նա կարող է կորցնել աջակցությունը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ պայքարում: Նման հայտարարություն արել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի կոնգրեսական Մայքլ Փենսը: Նշենք, որ Մայքլ Փենսը այն կոնգրեսականներից է, ով մարտի 4-ին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը` նշելով, որ չնայած հավատում է, որ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, սակայն. «Թուրքիան ԱՄՆ-ի ռազամավարական գործընկերն է և Ցեղասպանության ընդունման պահը դեռևս չի եկել»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կոնգրեսականների մի խումբ հայտարարել էր, որ եթե Թուրքիան չդադարեցնի իր հակաիսրայելական քաղաքականությունը, ապա լուրջ վնաս կհասցվի Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերություններին: Կոնգրեսականների խումբը` կազմված ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից, երեկ հատուկ մամլո ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարվել է, որ կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևին աջակցելու հարցը:

No comments: