Friday, June 18, 2010

Այսօր Հայաստանի նախագահը կհանդիպի ՄԽ համանախագահների հետ

Panorama.am. 18-6-2010- Այսօր Սանկտ-Պետերբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին տեղեկացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո, հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Սանկտ-Պետերբուրգից: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Կոնստանտինովսկի պալատում ընթացող եռակողմ հանդիման ժամանակ գտնվում էին «Բալտիյսկայա զվեզդա» հյուրանոցում, որտեղ կայանել է նաև Հայաստանից ժամանած պատվիրակությունը: Բացի այդ, Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ համանախագահները ծրագրում են հուլիսի սկզբին տարածաշրջանային այց կատարել: Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեք նախագահների հանդիպման արդյունքներն ամփոփելիս Նալբանդյանն ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ հիմքի վրա: «Նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին շարունակել շփումները»,- հայտնել էր նախարարը` նշելով, որ ակտիվ շփումները կշարունակվեն նաև եռանախագահների հետ:

No comments: