Saturday, June 19, 2010

Փաստաթուղթը թույլ է տալիս դուրս գալ բանակցային գործընթացի նոր մակարդակ. Պոլուխով

Tert.am. 18-6-2010- Ցանկալի կլիներ, որ հայկական կողմը ընդուներ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հարցով անցկացվող հանդիպումների քանակը որակի վերածելու անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։ Ըստ նրա՝ հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների ինտենսիվ փոխանակում։ «Մենք կարծում ենք, որ նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում, հատկապես ՌԴ առաջնորդի մասնակցությամբ, կարևոր է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ գտնելու գործում»,- ասել է Պոլուխովը։ Ըստ նրա՝ նման հանդիպումները հույս են ներշնչում, որ հնարավոր կլինի ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի լուծման ուղիներ գտնել։ «Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է. այսօրվա դրությամբ կա հայկական և ադրբեջանական կողմերին ներկայացված փաստաթուղթ, որը թույլ է տալիս դուրս գալ բանակցային գործընթացի նոր մակարդակ»,- ասել է Պոլուխովը։

No comments: