Saturday, June 19, 2010

ԸՍՏ ՄԵԴՎԵԴԵՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐԱԿՆԵՐԸ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ

«Լրագիր» 18-6-2010- “Այդ իրականության մեջ փոխվում են տնտեսական մոդելները, ֆինանսական ճարտարապետությունը, տեխնոլոգիաները, սոցիալական ինստիտուտները: Ճկունություն եւ ադապտայնություն` բառեր, որոնք դարձել են կայունություն եւ կանխատեսելիություն հասկացություններից առավել պոպուլյար: Դա ոչ բոլորին է ուրախացնում` ընթանում են մասշտաբային բանավեճեր, այդ թվում եւ Եվրամիությունում”, հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում բացված ամենամյա տնտեսական միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, խոսելով համաշխարհային նոր իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիր է, թե ինչ մտքերով է նա լսել Մեդվեդեւի խոսքերն այն մասին, որ աշխարհում այսօր ճկունությունն ու ադապտայնությունը ավելի պոպուլյար են, քան կանխատեսելիությունն ու կայունությունը: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց ի վեր, ամեն առիթով հայտարարում է իր քաղաքացիներին, թե Հայաստանն աշխարհի համար դարձել է կանխատեսելի եւ կայուն գործընկեր: Փաստորեն, ըստ Մեդվեդեւի, ստացվում է, որ նոր աշխարհում դրանից ավելի կարեւոր է ճկուն եւ ադապտունակ լինելը:

No comments: