Saturday, June 19, 2010

Ալիևը հեռացե՞լ է Սանկտ Պետերբուրգից

Tert.am. 18-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի ամենամյա տնտեսական միջազգային համաժողովին չի մասնակցում։ Tert.am–ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից տեղեկացնում է, որ նա այսօր ներկա չի եղել համաժողովի բացմանը։ Նշենք, որ Ալիևի պետերբորգյան այցի նպատակը, ինչպես հայտարարվել էր նախապես, հենց համաժողովին մասնակցությունն էր։ Չի բացառվում, որ նա նույնիսկ հեռացել է Սանկտ Պետերբուրգից։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալիևի աշխատանքային այցն ավարտվել է։ Երեկ ՀՀ և ՌԴ նախագահների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն իր պետերբուրգյան կեցավայրում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահներին։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համանախագահներին հանդիպելու է այսօր։

No comments: