Thursday, June 10, 2010

Երթ` նվիրված Մոնթեի հիշատակին

Haynews.am.10-6-2010- Հունիսի 12-ին, ժամը 12-ին Մաշտոցի պողոտայից` Պոնչիկանոցի մոտ գտնվող Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձանի մոտից, տեղի կունենա երթ դեպի Եռաբլուր` ի խոնարհումն Հայ ազգի երախտավոր զավակներից մեկի`Մոնթե Մելքոնյանի`Ավոյի հիշատակին: Երթը կազմակերպել է «Հայազն երիտասարդների միաբանությունը»:Հիշեցնենք, որ Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին: Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը եւ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով`Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ է բացում առճակատ: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում են Մոնթեն եւ նրա զինակից Սարիբեկը։

No comments: