Thursday, June 10, 2010

Ֆրանսիացի պատգամավորներին անհանգստացնում են Բաքվի ռազմաշունչ հայտարարությունները

Tert.am. 10-6-2010- «Մեր այցը համընկել է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձության՝ ԼՂՀ Ազգային ժողովի նոր խոսնակի ընտրության հետ, և մենք ուրախ ենք գտնվել այստեղ այս խորհրդանշական օրը»։ Այդ մասին, ըստ «Ռեգնում» գործակալության, Ստեփանակերտում հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան։ Ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ ռազմական պոտենցիալը մեծացնելու մասին Ադրբեջանի հայտարարությունները մտահոգում են իրենց։ Բաքուն, ըստ նրա, խախտում է իր իսկ ստորագրած համաձայնագրերը։ Ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ իր յուրաքանչյուր այց Բաքուն շատ ցավագին է ընդունում, և այս այցն էլ այդ առումով բացառություն չէ։ Հիշեցնենք, որ ճանաչողական այցով Ղարաբաղում է Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում է Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուան և նույն խմբի քարտուղար Ժան–Պիեռ Դելանուան։

No comments: