Tuesday, June 22, 2010

Մևլութ Չավուշօղլու. «Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության իրականացումը հրատապ է»

ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն այսօր` վեհաժողովի ամառային նստաշրջանի նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերականգնումը շարունակում է հրատապ մնալ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Չավուշօղլուն նաև հայտնել է, որ մինչ նշված հարցով որոշում ընդունելը ուրբաթ օրը կայանալիք Բյուրոյի նիստի ընթացքում զեկույց կներկայացվի: Նշենք, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը դադարեցրել է իր գործունեությունը`պայմանավորված այդ կառույցի ղեկավար լորդ Ռասսել Ջոնսոնի մահվան հետ:

No comments: