Wednesday, June 9, 2010

Ալիև. «Եթե Հայաստանը հրաժարվի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակից, Ադրբեջանը կվերանայի իր դիրքորոշումը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում լրագրողներին հարցազրուց է տվել։ «Հայաստանը Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ ո՛չ իր «ոչ»-ն է ասում, ո՛չ էլ «այո»-ն։ Այդ իսկ պատճառով տվյալ իրավիճակում միջնորդները պետք է արտահայտեն իրենց սկզբունքային դիրքորոշումը։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը, մեծ հաշվով, համաձայն է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին։ Մինչև ե՞րբ պետք է Ադրբեջանը, համախագահ երկրները սպասեն Հայաստանի պատասխանին։ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը մենք չենք առաջարկել, այլ համանախագահ երկրները։ Եթե Հայաստանը հրաժարվի Մադրիդյան սկզնունքների նորացված տարբերակից, Ադրբեջանը կվերանայի իր դիրքորոշումը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

No comments: