Thursday, June 10, 2010

Տղամարդիկ կանանցից ավելի շատ են տառապում չստացված հարաբերությունների պատճառով

Tert.am. 9-6-2010- Գիտնականներն ապացուցել են, որ ամուրի տղամարդիկ կանանց համեմատ ավելի հաճախ են տառապում հակառակ սեռի հետ հարաբերություններում ունեցած խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է Journal of Health and Social Behavior ամսագիրը։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան հազար 18–23 տարեկան չամուսնացած կին և տղամարդ։ Տղամարդիկ, հակառակ գոյություն ունեցող կարծրատիպերի, կանանցից ավելի ծանր են տանում հարաբերություններում լարվածությունն ու սառեցումը, ինչն էլ հաճախ արտահայտվում է ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահումով։ Միևնույն ժամանակ, հարաբերությունների ծաղկման շրջանը տղամարդկանց ավելի շատ դրական էմոցիաներ է հաղորդում, քան կանանց։

No comments: