Thursday, June 10, 2010

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևը

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևը: Այս մասին հաղորդում է է Ռոյթերս (Reuters) գործակալությունը: Ըստ տեղեկատվության, բանաձևին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 12 անդամները, դեմ` Թուրքիան և Բրազիլիան, Լիբանանը ձեռնպահ է մնացել: Նշենք, սա թվով չորրորդ բանաձևն է, որ ընդունվում է Իսլամական հանրապետության նկատմամբ, վերջինիս կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պահանջներն անտեսելու պատճառով: Այսօր ընդունված փաստաթուղթը մշակվել է Միացյալ Նահանգների կողմից առաջարկված նախագծի հիման վրա, այնուհետև ուղղումների ենթարկվել «Վեցյակի» ներկայացուցիչների կողմից: Բանաձևի ընդունումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Անվտանգության խորհուրդում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, ով հայտարարել է, թե պատժամիջոցներն «ուղղված չեն Իրանի ժողովրդի դեմ»: Ըստ փաստաթղթի, նոր սահմանափակումներ են դրվելու Իրանի կողմից սովորական զինատեսակներ ներկրելու և բալիստիկ հրթիռների արտադրման համար նախատեսված նյութերի ձեռքբերման մեջ: Բանաձով նոր սահմանափակումներ են կիրառվելու նաև իրանական ֆինանսական ինստիտուտների դեմ, մասնավորապես բանկերի, որոնք ֆինանսավորում ու խթանում են միջուկային տարածմանը:

No comments: