Thursday, June 10, 2010

Ահմադինեժադ . Մենք բանաձին վերաբերվում ենք ինչպես անձեռոցիկի, որով թուք ենք սրբում, իսկ օգտագործելուց հետո նետում աղբարկղը

Panorama.am. 9-6-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով ներկայումս այցով գտնվում է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված` իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևի ընդունումը: Ինչպես փոխանցում է Ֆրանս Պրես (AFP) գործակալությունը, Ահմադինեժադն ասել է. «Մեր դեմ բանաձև են ընդունել, մենք այդ բանաձին վերաբերվում ենք որպես անձեռոցիկի, որով թուք ենք սրբում, իսկ օգտագործելուց հետո նետում աղբարկղը»: Ահմադինեժադը նշել է նաև, թե իրենք սովոր են պատժամիջոցների: «Պատժամիջոցները տեղում են մեր վրա աջից և ձախից, բայց դրանք ճանճի ազդեցություն ունեն, մենք ունենք համբերություն և կդիմակայենք», - հայտարարել է Իրանի նախագահը: Հիշեցնենք, այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևը, որը թվով չորրորդն է Իսլամական հանրապետության նկատմամբ, վերջինիս կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պահանջներն անտեսելու պատճառով:

No comments: