Monday, June 21, 2010

Շոկոլադե պաղպաղակը լավագույն հակադեպրեսանտն է

Tert.am. 21-6-2010- Լոնդոնի նեյրոհոգեբաններն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ պաղպաղակը ուրախության աղբյուր է։ Պարզվել է, որ պաղպաղակը նույն ազդեցությունն է ունենում մարդու օրգանիզմի վրա, ինչ սիրված երաժշտություն կամ հաճոյախոսություններ լսելը, սիրելի մարդու հետ հանդիպումը։ Այս մասին գրում է novosti.ua կայքը։ Առանձնահատուկ հակադեպրեսիվ հատկությամբ օժտված է շոկոլադե պաղպաղակը, քանի որ շոկոլադն ինքնին նպաստում է ուրախության հորմոնների արտադրմանը։ Այդուհանդերձ, հոգեբանները պաղպաղակի այդ հատկությունը կապում են նաև այն ուտելիս առաջացող զգացողությունների հետ, որոնք զուգորդվում են մանկության, մայրական խնամքի և լավատեսության հետ։ Որոշ հոգեբաններ խորհուրդ են տալիս ոչ միայն հաճախ պաղպաղակ վայելել, այլև շրջապատվել մանկական անհոգություն հիշեցնող առարկաներով։

No comments: