Monday, June 21, 2010

Առանց ԼՂ մասնակցության և ստորագրության ոչ մի համաձայնություն իմաստ չունի. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 21-6-2010- Անհնար է որևէ բան որոշել առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, հատկապես, որ դա նախատեսված է կարգավորման հարցով Մինսկի համաժողովի անցկացման մանդատով։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում։ «Հենց ԼՂ ժողովուրդն իր կամարտահայտությամբ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա հակամարտության լուծման անկյունաքարն է։ Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության կարևորության ու անհրաժեշտության մասին բազմիցս հրապարակայնորեն արտահայտվել են նաև Մինսկի խմբի համանախագահները։ Հիշեցնեմ, որ 1994թ. Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հաշտությունը նույնպես համաձայնեցվել է ղարաբաղյան կողմի հետ և ստորագրվել նրանց կողմից։ Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության և ստորագրության ոչ մի համաձայնություն իմաստ չունի»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

No comments: