Saturday, June 19, 2010

Օբամայի վարկանիշը կտրուկ անկում է ապրում

Haynews.am . 19-6-2010- Ամերիկյան Rasmussen Reports հետազոտական ընկերության անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը կտրուկ անկում է ապրում: Ընկերության հարցերին պատասխանած ԱՄՆ 1500 քաղաքացիներից միայն 41 տոկոսն է հավատում այն քայլերին, որ արել է Օբաման` նախագահ ընտրվելուց հետո: 58 տոկոսը կարծում է, որ Օբաման չի արդարացրել ամերիկյան ժողովրդի սպասումները: Ինչպես նշում են մասնագետները, Բարաք Օբամայի վարկանիշի կտրուկ անկումը պայմանավորված է երկրի տնտեսական իրավիճակով: Վարչակազմի ձեռնարկած քայլերի արդյունավետությունը սովորական ժողովուրդը չի զգում, իսկ գործազրկության մակարդակը մնում է ԱՄՆ-ի համար ռեկորդային չափի` շուրջ 10 տոկոս:

No comments: