Wednesday, June 9, 2010

Պուտինի խոսքով Իրանի դեմ պատժամիջոցների հարցը «գործնականում համաձայնեցված է»

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից կիրառվելիք նոր պատժամիջոցների վերաբերյալ բանաձեւի հարցը «գործնականում համաձայնեցված է»։ Պուտինը նաեւ ասել է, որ Ստամբուլում ընթացող համաժողովի շրջանակում հանդիպելու է Մահմուդ Ահմադինեջադի հետ։ Իր հերթին Ահմադինեջադը, լրագրողների հետ հանդիպմանը Ռուսաստանին կոչ է արել չանցնել Իրանի թշնամիների կողմը։

No comments: