Saturday, June 19, 2010

Պատերազմի դեպքում Իլհամ Ալիևի լիազորությունները կերկարաձգվեն

7Or.am. 19-6-2010- Միլի Մեջլիսը օրինագիծ է ընդունել, որը Սահմանադրական դատարանին լիազորություն է տալիս հետաձգել ընտրությունները։ Հունիսի 18-ի նիստում Միլի Մեջլիսը Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ օրինագիծ է ընդունել։ Խարհրդարանի իրավական քաղաքականության և պետական կառուցման հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովը, տեղեկացնելով օրինագծի մասին, ընդգծել է. -Սահմանադրությունը նախատեսում է ակտիվ ռազմական գործողություների ժամանակ երկարաձգել խորհրդարանի և նախագահի գործունեության ժամկետը՝ ընդհուպ մինչև դրանց ավարտը։ Ալի Հուսեյնովը հայտարարել է, որ օրենքում ավելացված երկու նոր հոդվածները Սահմանադրական դատարանին հնարավորություն են տալիս պատերազմի դեպքում երկարաձգել խորհրդարանի և նախագահի լիազորությունների ժամկետը։ Ըստ «Bakililar.az»-ի

No comments: