Wednesday, June 9, 2010

Ստամբուլում ավարտված կոնֆերանսի հռչակագրում այդպես էլ Իսրայելին դատապարտող դրույթները չեն եղել

Panorama.am. 9-6-2010- Չնայած Թուրքիայի մեծ ցանկությանը, Իսրայելի կողմից «Ազատության նավատորմի» նկատմամբ իրականացրած ռազմական օպերացիայի դատապարման մասին դրույթներն այդպես էլ չեն ընդգրկվել Ստամբուլում ավարտված Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման կոնֆերանսի եզրափակիչ հռչակագրում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի (Риа Новости) գործակալությունը: Թուրքիան, ինչպեսև ենթադրվում էր կոնֆերանսի նախօրեին, օգտագործելու էր ստամբուլյան ֆորումը Իսրայելի հերթական դատապարտման համար: Իսրայելական հատուկ ջոկատայինների գործողությունները արժանացել էին մասնակիցների սուր քննադատությանը: Բայց, միևնույն ժամանակ, ինչպես լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Գյուլը, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի վերաբերյալ դրույթի ընդգրկմանը դեմ է եղել 22 մասնակից երկրներից մեկը, կոնֆերանսի կողմից Իսրայելին դատապարտող դրույթների ներառումը հռչակագրում տեխնիկապես անհնար է եղել»:

No comments: