Tuesday, June 22, 2010

ԻՆՉՈՎ ԷԼ ԱՎԱՐՏՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ադրբեջանական դիվեռսիոն խմբավորումները բազմիցս խախտում են փաստացի սահմանը, երբեմն նրանք բարեհաջող հեռացել են, երբեմն չեզոքացվել են: Ինչքան էլ ծանր ու ցավալի լինի չորս երիտասարդ զինվորների կորուստը, պետք է ասել, որ հայկական հրամանատարությունը այդպես էլ չի մշակել մեր տարածքների արդյունավետ պաշտպանությունը: Բայց ինչ եղել` եղել է, և ունի ոչ միայն ռազմա-մարտավարական, այլեւ քաղաքական նշամակություն: Ազերիներն իրենց համար տվյալ անբարենպաստ պահին կցանկանային ցույց տալ, որ գոյություն ունի պատերազմի իրական վտանգ, եւ տվյալ սադրանքները համարվում են միջոցներ` հայաստանին ստիպելու զիջումների: Սա ակնհայտ է, եւ այս իրավիճակում այլ բաներ որոնելը ավելորդ է, եթե նույնիսկ կան այլ հանգամանքներ, կապված Թուրքիայի ցանկության հետ` շահագրգիռ կողմերին համոզել, թե ով է տարածաշրջանում տերը: Եթե Հայաստանը շարունակի բանակցությունը, դա կնշանակի, որ ազերիները կարող են շարունակել իրենց տակտիկական հնարքները եւ այդպիսով Հայաստանին համոզել գնալ զիջումների եւ կապիտուլյացիայի: Պետք է նկատի ունենալ, որ ազերի վերնախավը, եւ ընդհանրապես այդ ողջ հորդան, մեծ մասամբ համարժեք չեն, եւ ներկայում պարզապես վստահ է իր ռազմական առավելության մեջ: Ներկայիս նրանց սադրանքը, որ հայերի համար դարձավ ողբերգական, ազերիների կողմից ընկալվում է որպես մեծ հաղթանակ: Զարմանալի է, որ որ դա հրավառությամբ չի նշվել Բաքվում: Միթե հասկանալի չէ, որ նման կերպ են ընկալում այդ իրադարձությունները նաեւ մեծ տերությունների քաղաքական գործիչները, որոնք բավական հեռու են ռազմական իրականության պատկերացումից եւ պաշտպանական հնարավորություններից: Հայկական ղեկավարությունը չօգտվեց լիովին վայրի իրադարձություններից, երբ Նախիջեւանում ոչնչացվեցին պատմաճարտարապետական հուշարձանները, եւ ձեւ էին անում, թե դա չի վերաբերում Ադրբեջանի հետ բանակցությանը: Ներկայում անհրաժեշտ է ոչ միայն դադարեցնել բանակցությունը, այլեւ դուրս գալ Մինսկի խմբի շրջանակում հարաբերությունների ռեժիմից: Ընդ որում, դա պետք է լինի ոչ թե ձեւական, այլ` լուրջ որոշման արդյունք: Ընդ որում, Հայաստանը պետք է ղարաբաղի խնդրով միջազգային գործունեության ֆունկցիան լիովին փոխանցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը: Այդ ժամանակից, Ադրբեջանը Ղարաբաղի թեմայով բանակցություններ կվարի Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Թուրքիայի, ում հետ ասես: Եթե Հայաստանի նախագահը, լավ ծանոթ լինելով հայկական զինված ուժերի վիճակին, վախենում է դադարեցնել բանակցությունները, դա պետք է նրա հրաժարականի հիմք լինի: Կարելի է վստահ լինել այն բանում, որ ինչպես էլ ավարտվի սպասվող երկրորդ ղարաբաղյան պատերազմը, բանակցությունների արդյունքում մենք կկորցնենք ավելի շատ մարդկային կյանքեր ու ավելի մեծ տարածք: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: