Tuesday, June 22, 2010

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) այսօր` հունիսի 21-ին հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ: «Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների, 2010 թվականի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը շփման գծի հյուսիսային հատվածում միջադեպ է գրանցվել,. Որը հանգեցրել է զոհերի: ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները խստորեն դատապարտում են ուժի կիրառումը ու ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի անիմաստ կորստի առիթով: Նման միջադեպը 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի անթույլատրելի խախտում է եւ հակասում է ուժի չկիրառման, ինչպես նաեւ ուժի սպառնալիքի չդիմելու կողմերի պարտավորություններին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո: Այդ հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Ռազմական ուժի կիրառումը, հատկապես այդ պահին, կարող է դիտարկվել որպես խաղաղ գործընթացին վնաս հասցնելու փորձ, հետեւաբար, համանախագահները կոչ են անում կողմերին հանդես բերել զսպվածություն ինչպես այդ տարածքներում, այնպես էլ իրենց հրապարակային ելույթներում եւ պատրաստել իրենց հասարակություններին խաղաղության, այլ ոչ` պատերազմի: Նրանք կրկին հաստատում են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա եւ որ պատերազմը տարբերակ չէ: Համանախագահները նաեւ կոչ են անում կողմերին համակողմանիորեն համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ եւ չխոչընդոտել նրա գործունեությունը դիտարկումների ժամանակ»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահների հայտարարության մեջ:

No comments: