Monday, June 21, 2010

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ

«Լրագիր» 21-6-2010- Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պաշտոնապես հաստատել է սոցապնախարար Մխիթար Մնացականյանի հրաժարականի դիմումի հանգամանքը: Այդպիսով, ՀՅԴ կոալիցիայից դուրս գալուց հետո այդ պաշտոնը կոալիցիոն քվոտայով ԲՀԿ-ին տրամադրվելուց հետո Մխիթար Մնացականյանը արդեն երկրորդ նախարարն է, որ թողնելու է այդ պաշտոնը: Առաջինը Գեւորգ Պետրոսյանն էր: 1 տարի 2 ամսվա ընթացքում ԲՀԿ-ն արդեն երկրորդ նախարարն է փոխում սոցապ ոլորտում: Կամ Գագիկ Ծառուկյանն է դժգոհ իր նախարարնեերից, կամ Գագիկ Ծառուկյանի նախարարներից դժգոհ է իշխանությունը: Գուցե դժգոհ են թե իշխանությունը, թե Գագիկ Ծառուկյանը: Բոլոր դեպքերում, հետաքրքրական է, որ անցած երկու տարիների ընթացքում փոխվել են Բարգավաճ Հայաստանի եւ ՕԵԿ-ի նախարարները, իսկ ահա ՀՀԿ-ական նախարարները շարունակում են պաշտոնավարել, իսկ նրանց հանդեպ ԲՀԿ-ի դժգոհությունն էլ արժանացավ ՀՀԿ-ի բավական կոշտ ու չոր պատասխանին, որից հետո թեման փակվեց: Ստացվում է, որ կոալիցիոն կուսակցություններից կամ միայն ՀՀԿ-ն է կարողացել ճիշտ ընտրություն կատարել նախարարացուների հարցում, կամ միայն ՀՀԿ ուժն է այդ հարցում պատում կոալիցիայում եւ ստիպում մյուս երկու կուսակցություններին դիմել կադրային փոփոխությունների: Կամ էլ հաստատակամ են միայն ՀՀԿ նպատակներն ու պատկերացումներն առաջիկա պրոցեսների հետ կապված, իսկ մյուս կուսակցություններն անիմանալի որոնումների մեջ են:

No comments: