Monday, June 21, 2010

Իրանում վերջին մեկ ամսում ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով ձերբակալվել են մի քանի տասնյակ իրանցի թյուրքախոս ազերիներ

Panorama.am. 21-6-2010- Իրանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի հյուսիսային Թավրիզ, Ուրմիա, Զենջան, Արդեբիլ քաղաքներում ձերբակալել են մի քանի տասնյակի հասնող իրանցի թյուրքախոս ազերիների: Այդ մասին հայտնում է պարսկալեզու «ռուզօնլայն.քոմ» կայքը: Ըստ տեղեկատվության` ձերբակալվածների թվում են ուսանողներ, մշակութային գործիչներ, լրագրողներ: Անվտանգության ուժերը վերջիններիս ձերբակալել են ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու մեղադրանքով և նրանցից մեծամասնության գործերը այժմ լսվում են Իրանի դատարաններում: Հիշեցնենք, որ «սավալանսեսի.քոմ» կայքի փոխանցմամբ, անցյալ շաբաթ Իրանի անվտանգության ծառայության աշխատակիցներն Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգում մարզական միջոցառման ժամանակ ձերբակալել էին 3 իրանցի թյուրքախոս ազերիի: Վերջիններս իրենց հակակառավարական կոչերով Իրանի կառավարությունից պահանջել են թյուրքերեն լեզվին պետական կարգավիճակ տրամադրել: Իրանցի թյուրքախոս ազերիները կազմում են Իրանի մոտ 70 միլիոնանոց բնակչության 20-25 տոկոսը, որոնք որոշակի պատմական հանգամանքներից ելնելով, (սկսած 12-13-րդ դդ.) խոսում են թյուրքական բարբառներով, բայց ոչ մի էթնիկական կապ չունեն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության բնակչության հետ:

No comments: