Sunday, June 20, 2010

Սամվել Նիկոյան. Իմաստ չունի Ադրբեջանի հետ շարունակել բանակցությունները

News.am. 19-6-2010- Իմ խորին համոզմամբ, ադրբեջանակն դիվերսիոն խմբի հարցածումը ԼՂՀ դիրքերի վրա, անմիջականորեն կապված է Սանկտ-Պետերբուրգում ԼՂ հարցով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հետ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, Ալիեւը իր դժգոհությունն է հայտնել Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բանակցություններից եւ այլ միջոց չգտնելով դիմել է դիվերսիայի: «Յուրաքանչյուր հանդիպում, լինի նախագահների, թե ԱԳ նախարարների միջեւ, ուղեկցվում է ադրբեջանական քարոզչական հիստերիայուվ, որը նպատակ ունի ճնշում գործադրել բանակցայն կողմերի վրա»,- ասաց հանրապետական պատգամավորը, ընդգծելով, որ այս անգամ Ալիեւը հասկացավ, որ այդ մեթոդը չաշխատեց, որովհետեւ ժամանակից շուտ վերադարձավ Բաքու այս դիվերսիան կազմակերպելու համար»,- ասաց Նիկոյանը: Նա կարծիք հայտնեց, որիմաստ չունի այսուհետ շարունակել բանակցությունները այդ երկրի հետ: «Ադրբեջանը ունի իր պատկերացումները բանակցային գործընթացի արյդունքների մասին եւ եթե ինչ-որ բան դուրս է գալիս այդ շրջնակներից, սկսում է սադրանքներ նախաձեռնել: հատկանշական է, որ սադրանքը անմիջապես հետեւել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Իր այս գործողություններով Ադրբեջանը վիրավորանք է հասցրել այդ թվում նաեւ ռուսական կողմին եւ անձամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին»,- ընդգծեց Նիկոյանը: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: Հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

No comments: