Thursday, June 10, 2010

Հայ կանայք Թուրքիայում դարձել են թրաֆիքինգի զոհ

Tert.am. 9-6-2010- Թուրքիայի Սամսուն քաղաքում թուրք իրավապահները մարմնավաճառության դեմ լայնամասշտաբ գործողություն են իրականացրել: Anadolu գործակալության փոխանցմամբ` գործողության ժամանակ ձերբակալվել է 39 մարդ, այդ թվում` մի քանի ոստիկան: Իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները, հիմնելով ավազակախումբ, մարմնավաճառության են դրդել 65 օտարերկրացի կանանց, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների: Տուժած կանայք` Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի և Դաղստանի քաղաքացիները, որոնք բոլորն էլ ամուսնացած են եղել Թուրքիայի քաղաքացիների հետ, խոստովանել են, որ իրենք Թուրքիա էին մեկնել աշխատելու նպատակով, սակայն իրենց պարտադրել են զբաղվել մարմնավաճառությամբ:

No comments: