Monday, June 21, 2010

Թուրքիայի և Ղազախստանի արտգործնախարարերը քննարկել են արցախյան հակամարտությունը

Haynews.am. 21-6-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Քանաթ Սաուդաբաևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Ասթանայում կայացած հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ինքը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության փոքրացմանն ուղղված ջանքերը:

No comments: