Monday, June 21, 2010

Անկարայի ներկայացուցիչը Վաշինգտոնում անհանգստացած է Ցեղասպանության բանաձևի հնարավոր վերարծարծումից

Panorama.am. 21-6-2010- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ կիրառվելիք նոր պատժամիջոցներ սահմանող բանաձևին «ոչ» քվեարկելուց հետո պաշտոնական Անկարան իր դիրքորոշումը Վաշինգտոնին բացատրելու համար ԱՄՆ է ուղարկել Էրդողանի գլխավորած իշխանական կուսակցության` «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)-ի փոխնախագահ Օմեր Չելիքին: Ըստ թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի` Չելիքը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրարձել է նաև ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հնչեցրած այն պատրաստակամության հարցին, թե նրանք պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ կազմել և բերել օրակարգ: Չելիքն այդ կապակցությամբ ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան աջակցություն ստանա Իսրայելի հետ կապված իր արդար դիրքորոշման հարցում: Բայց եթե դրա փոխարեն Թուրքիան քննադատության ենթարկվի, եթե խոսվի թեմայի հետ ոչ մի առնչություն չունեցող Հայկական կամ քրդական հարցերի մասին, ապա ակնհայտ է, որ նման բանը չի համապատասխանում բարեկամական հարաբերություններ հասկացությանը: Բարեկամները միմյանց շանտաժի չեն ենթարկում»: Չելիքը նաև նշել է, որ որոշ ուժեր փորձում են Միջերկրական ծովի թուրք-իսրայելական արյունոտ միջադեպը կապել ՄԱԿ-ի ԱԽ-ի քվերակության հետ: «Իսրայելը գործում է թուրք-ամերիկյան հարաբերություններում խոչընդոտ հարուցելու ուղղությամբ»:

No comments: