Thursday, June 10, 2010

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ընտրություններում հաղթող է ճանաչվել ՍԴՀԿ «Հայ-ամերիկյան խորհրդի» պաշտպանած թեկնածուն

Haynews.am. 10-6-2010- Հունիսի 8-ին Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ընտրություններում Մայք Գատտոն, ում պաշտպանում էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Հայ-ամերիկյան խորհուրդը», ջախջախիչ հաղթանակ տարավ իր մրցակցի` Ռոմանիի նկատմամբ և ընտրվեց Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ: Վերջինիս ընտրատարածքն է եղել հայաշատ Բրբեյն, Գլենդել և Հոլլիվուդ թաղամասերը: «Հայ-ամերիկյան խորհրդի» կառավարման խորհրդի անդամ Ժիրայր Կիրակոսյանը Գատտոյի հաղթանակից հետո հայտարարել է, որ վերջինս հանդիսանում է հայ համայնքին մոտ կանգնած մարդ և հույս է հայտնել, որ Գատտոն իր պաշտոնավարման շրջանում օգտակար կլինի հայկական համայնքին: Իր հերթին, Մայք Գատտոն շնորհակալություն է հայտնել «Հայ-ամերիկյան խորհրդին»` վստահեցնելով, որ առաջիկայում հայկական համայնքի հետ կապված խնդիրներում պարբերաբար կխորհրդակցի նրանց հետ:

No comments: