Thursday, June 10, 2010

Վուդրո Վիլսոնի ժառանգը դեմ է Դավութօղլուին մրցանակ շնորհելուն

Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզը»-ը, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգներից Դոնալդ Ուիլսոն Բուշը դեմ է նախագահի անունը կրող կենտրոնի մրցանակը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին շնորհելուն: Նա համարում է, որ այդ որոշումը հակասում է Վուդրո Վիլսոնի սկզբունքներին, քանի որ Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությանը զոհ են գնացել բազմաթիվ քաղաքական գործիչներ ու մտավորականներ, իսկ Դավութօղլուն այն անձն է, որին ատում են եվրասիական մի շարք ժողովուրդներ, մինչդեռ իր ապուպապը հենց այդ ժողովուրդների պաշտպանն էր: Դոնալդ Ուիլսոն Բուշը պնդում է, թե Դավութօղլուին այդ մրցանակը շնորհելու որոշումն ընդունվել է Սպիտակ տան ճնշման տակ' ցավով նշելով, որ պատմական հեղինակավոր դեմքերի անունը կրող հիմնարկների վարկանիշը զոհաբերվում է ինչ-ինչ ճղճիմ հաշվարկների։

No comments: