Tuesday, June 22, 2010

Foreign Policy. Հայաստանը տարածաշրջանի ամենագործունակ երկիրն է

News.am. 22-6-2010- Ամերիկյան Foreign Policy ամսագրի կողմից ամեն տարի հրապարակվող անգործունակ երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղը։ Երրորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականը բաժին է հասնում Սոմալիին։ «Ոչ հուսալի» երկրների տասնյակում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սուդանը, Զիմբաբվեն, Աֆղանստանը, Պակիստանը եւ այլ երկրներ։ Ընդ որում, անգործունակ երկրների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 55-րդ, Վրաստանը՝ 37-րդ տեղերը։ Թուրքիան գտնվում է 89-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ, Իրանը՝ 32-րդ տեղերում։ Ամենակայուն երկրները, ամսագրի կարծիքով, 2010-ին հանդիսանում են Ֆինլանդիան, Շվեդիան եւ Նորվեգիան, որը զբաղեցնում է վերջին՝ 177-րդ տեղը։ ԱՄՆ 158-րդն է։ Այս կամ այն երկրի գնահատականը տրվում է՝ ելնելով մի շարք գործոններից. ժողովրդագրական ճնշում, արտագաղթի մակարդակ, տնտեսական իրավիճակ, պետության քրեկանացվածություն եւ այլն։

No comments: