Monday, June 21, 2010

PKK-ն շարունակում է հարձակումները Թուրքիայում. Եւս 1 թուրք զինվորական է սպանվել

News.am. 21-6-2010- Թուրքիայի Էլազըղ նահանգում հունիսի 19-ի գիշերը քուրդ զինյալները զինված հարաձակում են իրականացրել զինվորական անցակետի վրա։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ գիշերը՝ ժամը 00:30-ին սկսված բախման ընթացքում սպանվել է 1 թուրք զինվորական։ Անմիջապես բախման վայր են ժամանել լրացուցիչ զորամիավորումներ եւ ռազմական ուղղաթիռներ։ Նշենք, որ միայն հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը, Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի նահանգի Շեմդինլի շրջանում տեղակայված զորամասի վրա PKK-ի զինյալների կողմից հարձակման արդյունքում սպանվել է 11 թուրք զինվորական։

No comments: