Thursday, July 29, 2010

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հեռանում է, եւ հիշեցնում Հայաստանի հետ սկսած հաշտեցման գործընթացի մասին

News.am. 29-7-2010- Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ասուլիս է կազմակերպել ԱԳՆ-ում եւ ներկայացրել իր 2,5 տարվա աշխատանքի արդյունքները: Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Բուրաք Օզուգերգինը` նշելով, որ Թուրքիան գտնվում է հագեցած եւ արագ զարգացումներով լեցուն ժամանակաշրջանում, խորհուրդ է տվել գոտիները ձգած պահել, քանի որ այդպես էլ շարունակվելու է: «Ետդարձի ճանապարհ չկա: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ գրանցած արագությունը առաջիկա ժամանակաշրջանում եւս շարունակվելու է»-նշել է Բուրաք Օզուգերգինը: Օզուգերգինը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Սիրիայի եւ Իսրայելի միջեւ Թուրքիան սկսել է որպես միջնորդ բանակցել, ինչպես նաեւ սկսվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Սրանք շատ կարեւոր բաներ են»-ամփոփել է Բուրաք Օզուգերգինը: Բուրաք Օզուգերգինը` որպես դեսպան, օգոստոսի 15-ից կանցնի իր նոր պարտականությունների կատարմանը:

No comments: