Thursday, July 29, 2010

Կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել. համանախագահներ

Tert.am. 29-7-2010- Հուլիսի 28-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն հանդիպել են Մինսկի խմբի անդամների հետ: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համանախագահները Մինսկի խմբին իրազեկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև` հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման և Մուսկոկում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին: Համանախագահները նշել են, որ հակամարտության կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար, և անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ քայլեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջումների պատրաստ լինելը ցուցադրելու համար: Նշվում է նաև, որ համանախագահները հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով ցանկանում են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան:

No comments: