Thursday, July 29, 2010

Որտեղի՞ց Թուրքիայում հակասեմիտական տրամադրություններ

Panorama.am. 29-7-2010- «Голос Армении»-ն անդրադառնալով թուրք-իսրայելական հակազդեցությանը` գրում է, որ Օսմանյան կայսրությունը ստեղծվել է մասոնների կողմից: Երիտթուրքերի հեղափոխության գլխավոր ֆինանսավորողն ու երիտթուրքերի գաղափարախոսության հայրը եղել է իտալացի մասոն Էմանուել Կարասոն: Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանը երիտասարդության տարիներից աչքի է ընկել իր հակասեմիտական, հակամասոնական և հակակոմունիստական հայացքներով: Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանի հակասեմիտական և իսլամամետ քաղաքականության հիմքում, հնարավոր է, Թուրքիայի ներկայիս վարչապետի հակամասոնական տրամադրություններն են: Հոդվածագիրը նաև նշում է, որ Թուրքիայի ռազմական էլիտայի ներկայացուցիչներից շատերը Թուրքիայի մասոնական օթյակների անդամներ են:

No comments: