Thursday, July 29, 2010

Գերմանացի երիտասարդները տարակուսած են, Վանա լճի հանդեպ թուրքերի փնթի վերաբերմունքից

News.am. 29-7-2010- Թուրքիայի Վանի նահանգ այցելած գերմանացի 17 երիտասարդներից բաղկացած խումբը տեսնելով Վանա լճին հարող տարածքի աղբը` սկսել է ինքնակամ մաքրման աշխատանքներ իրականացնել: Գերմանացի երիտասարդները հավաքում էին ափամերձ հատվածներում կուսատկված աղբը, եւ իրար օգնելով տեղափոխում այն աղբի հավաքման համար նախատեսված վայր: Երիտասարդներն ասել են, որ իրենք հանդիպել են անսպասելի տեսարանի` նշելով. «Տեղացի ժողովուրդը պետք է լճին տեր կանգնի: Նման հրաշքը ինչպե՞ս կարելի է այսպես կեղտոտել: Այստեղ մաքուր եթե լինի, դրսից եկողների թիվը կավելանա, եւ նահանգի տնտեսությանը օգուտ կլինի»:

No comments: