Saturday, July 17, 2010

ԱՄՆ-ը շտապում է Թուրքիայում դեսպանի նշանակման հարցում

News.am. 17-7-2010- Այն փաստը, որ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի՝ Ֆրենսիս Ռիկարդիոների թեկնածության առաջադրումը եւ Սենատի կողմից այդ թեկնածության քննարկումը շատ կարճ ժամանակ տեւեց, հուշում է, որ Սպիտակ տունը շտապում է նշանակման հարցում։ Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված հայտարարության մեջ: «Թուրքիայի եւ ԱՄՆ-ի վայրիվերո հարաբերությունների ֆոնին Ռիկարդիոնեի թեկնածության առաջադրումը էական եւ լուրջ նշանակություն ունի»,-հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Բացի այդ, ԱՀՀ-ն հիշեցնում է, որ Սենատը դեռեւս չի քննարկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հարցը, այն դեպքում, երբ նրա թեկնածությունը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից առաջ է քաշվել դեռեւս այս տարվա մայիսի 25-ին: Համաձայն ԱՀՀ-ի, որոշ նեոպահապանողականներ արդեն իսկ հայտնել են իրենց անհանգստությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիկարդիոնեի առաջադրման հետ կապված: Պատճառն այն է, որ Ռիկարդիոնեն ժամանակին սուր քննադատությամբ է հանդես եկել նրանց հասցեին: Այդ պատճառով էլ նեոպահպանողականները ամեն միջոցի դիմում են՝ Ռիկարդիոնեի թեկնածության առաջադրումը կասեցնելու համար: Նշենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձաժողովը Ռիկարդիոնեի թեկնածությունը կքննարկի հուլիսի 20-ին: Նրա թեկնածությունը Բարաք Օբաման առաջադրել է հուլիսի 1-ին:

No comments: