Saturday, July 17, 2010

Ջ. Ֆիլիփս. Թեհրանական ռեժիմը Ադրբեջանի համար սպառնալիք է

Panorama.am. 17-7-2010- Հայտնի ամերիկացի վերլուծաբան, վաշինգտոնյան «Heritage» հիմնադրամի ավագ փորձագետ Ջեյմս Ֆիլիփսը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հեռու մնալ Իրանում հաստատված ռեժիմից, քանի որ այն սպառնալիք է Ադրբեջանի համար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, թե Իրանը օժանդակում է բոլոր հնարավոր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին, որոնք գրոհում և մարդիկ են սպանում Թուրքիայում, Իրաքում, Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Լիբանանում, Իսրայելում, Գազայի շրջանում և մի շարք այլ երկրներում: «Ադրբեջանը չպետք է մոռանա դա և նայի, թե ինչպես են Իրանում հետապնդում ադրբեջանական բնակչությանը: Ահմադինեժադի ռեժիմը պետք է մեկուսացվի և սանկցիաների ենթարկվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կասեցնում ահաբեկիչների սատարումը ու սեփկան ժողովրդի նկատմամբ հետապնդումների իրականացումը»,- ասել է նա:

No comments: