Friday, July 30, 2010

Ադրբեջանցի նախարարի կինը սիրեկանի հետ փախել է

News.am. 30-7-2010- Ադրբեջանցի նախարարներից մեկի կինը սիրեկանի հետ (ով նրա ֆիթնեսի մարզիչն է եղել) փախել է երկրից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ վկայակոչելով «Ազադլիգ» եւ «Ենի Մուսավաթ» թերթերը։ Ըստ «Ազադլիգի» վարկածի՝ նախարարի կնոջն առեւանգել են։ Հրապարակումներում նախարարի անունը չի նշվում։ Թերթերից մեկը նույնիսկ ենթադրություն է արել, որ նախարարի կնոջն առեւանգել են։Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Էխսան Զախիդովը առեւանգման մասին լուրը չի հաստատել։ Սակայն Turan-ը հաստատում է, որ նախարարի անունն իրենց հայտնի է, բայց քանի որ նախարարությունն այդ լուրերը չի հաստատել, գերադասում են չհրապարակել իրենց ունեցած տեղեկատվությունը։ Նախարարության չինովնիկներից մեկը գործակալությանն ասել է։ «Դա սուտ է եւ զրպարտություն, նման լուրեր տարածողներն Ադրբեջանի թշնամիներն են»։

No comments: