Saturday, July 17, 2010

Դավութօղլուն Ալմաթիում հանդիպելու է Մամեդյարովի հետ

Tert.am. 17-7-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ` Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Դավութօղլուն արդեն երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ` Դավութօղլուն երկկողմ հանդիպումներ է ունենալու նաև Բոսնիա-Հերցեգովինայի, Իսպանիայի և Հունաստանի արտգործնախարարների հետ: Հիշեցնեք, որ ավելի վաղ թուրքական մամուլը լուրեր էր տարածել այն մասին, թե Ալմաթիում հանդիպում է տեղի ունենալու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի միջև, ինչը, սակայն, հերքեց պաշտոնական Երևանը:

No comments: