Thursday, July 1, 2010

Ստամբուլում կանցկացվեն ադրբեջանաթուրքական զորավարժություններ

7Or.am. 30-6-2010- Ինչպես հաղորդում է «1news.az»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 12-23-ը վաշտի հրամանատարների համար Ստամբուլում կանցկացվեն զորավարժանքներ, իսկ հուլիսի 12-ից օգոստոսի 8-ը Ռազմածովային բարձրագույն ակադեմիայի կուրսանտների համար կանցկացվի «Բաց ծովային վարժանքներ-3» զորավարժությունը։ Ստամբուլում հուլիսի 12-18-ը զինվորականների համար կանցկացվեն թուրքերենի ուսուցման, իսկ հուլիսի 19-30-ը' մասայական ոչնչացման զենքի դեմ պայքարի դասընթացներ։

No comments: