
News.am. 30-6-2010- «Today’s Zaman»-ում «Թուրքիայի ներքին քաղաքականության ճանապարհի ականները» վերտառությամբ հոդված է հրապարակվել, որի հեղինակ Բյուլենտ Քենեշը հեռվից սկսելով՝ գրում է. «Արդյո՞ք պատանդների թիվը կնվազի։
Այո, եթե հայացք գցենք Թուրքիայի ներքին քաղաքականության ճանապարհի ականապատված հատվածներին»։
Նա ընդգծում է. «Մի մտածեք, որ ես Թուրքիայի ներքին քաղաքականությանը նայում եմ վարդագույն ակնոցներով։ Ընդհակառակը՝ կարծում եմ, որ առկա են վերելքներ ու անկումներ այդ գործընթացում, չնայած ընդհանուր առմամբ դրական տպավորություն ունեմ Թուրքիայի կողմից իրականացվող նոր քաղաքականությունից՝ հիմնված Թուրքիայի ազգային շահերի, տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության եւ բարեկեցության վրա։ Իհարկե, ես հասկանում եմ, որ խոշոր ձեռքբերումները ենթադրում են գնալ որոշակի ռիսկերի։ Սակայն մտահոգիչ է այն, որ մեծ կտավը հաճախ զոհաբերվում է՝ հանուն համեմատաբար փոքր դետալների»։
Այնուհետ, հոդվածագիրը բացում է փակագծերը. «Ակնհայտ է, որ Թուրքիան վաղուց արդեն ապավինել է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը։ Այդ քաղաքականության համատեքստում Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման։ Բայց արդյո՞ք ի վիճակի է անել դա։ Ոչ, որովհետեւ Ղարաբաղի հարցը, որով էլ Թուրքիան պայմանավորում է այդ գործընթացը, թույլ չի տալիս Թուրքիային արձանագրել որոշակի առաջընթաց։ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացքում այլ խնդիր մտցնելով, ինչը անխոս, կլինի մեծ ներդրում աշխարհի կայունության ապահովման, անվտանգության, տարածաշրջանում բարեկեցության մեջ, Թուրքիան խանգարում է ինքն իրեն։ Որպեսզի հնարավոր լինի դուրս գալ այդ փակուղուց, պետք է գտնել կամ ստեղծել որեւէ ելք»։
No comments:
Post a Comment