Thursday, July 29, 2010

ԵԱՀԿ ՄԽ համանախագհները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերի սկզբին

Panorama.am. 29-7-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադտկեն և Բեռնար Ֆասիեն հուլիսի 28-ին Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ ու հանդիպումից հետո հայտարարություն տարածել: Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից: Համանախագահաները իրազեկել են իրենց գործընկերներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների մասին, մասնավորապես համանախագահները տեղեկացրել են հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած եռակողմ հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման և Մուսկոկում ու Ալմաթիում համանախագահող երկրների արած հայտարարությունների մասին: Համանախագահները շեշտել են, որ կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունների հաղթահարման համար: Ընդգծել են, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ գործողություններ` ամրապնդելու հրադադարի ռեժիմը և ցուցադրելու փոխզիջման ոգի: Ըստ հայտարարության, հակամարտող կողմերին աջակցելու համար համանախագահները ծրագրել են տարածաշրջան այցելել սեպտեմբերի սկզբին:

No comments: