Friday, July 30, 2010

Թուրք պետնախարար. Անկարան շարունակելու է աջակցել Բաքվին ղարաբաղյան հարցում

Tert.am. 30-7-2010- Թուրքիան միշտ եղել է ու կշարունակի մնալ Ադրբեջանի կողքին ղարաբաղյան հարցում: Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Բաքվում Թուրքիա-Ադրբեջան բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը: Ընդգծելով, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղության հաստատման առնչությամբ կարևոր պարտականություններ է ստանձնել, թուրք պետնախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, և որ ինչպես այդ, այնպես էլ մնացած բոլոր հարցերում Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: «Այդ հարցով Թուրքիան ողջ աշխարհում ամենաբարձր մակարդակով ջանքեր է գործադրում: Թուրքիան միշտ Բաքվի կողքին է եղել տարածքների վերադարձի հարցում և շարունակելու է մնալ նրա կողքին»,- հայտարարել է Չաղլայանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը եռօրյա այցով Ադրբեջան էր մեկնել հուլիսի 27-ին:

No comments: