
News.am. 30-6-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 3-ին երկօրյա այցով կլինեն Երեւանում:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ֆրանսիական դիվանագիտական շրջանակների աղբյուրները:
Նշենք, որ հուլիսի 4-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Քլինթոնը հուլիսի 5-ին Երեւանից կմեկնի Թբիլիսի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Բաքու:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին հայտարարություն են ընդունել, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկումներ կանցկացնեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հուլիսի 16-17-ը Ալմաթայում կազմակերպելու համար:
No comments:
Post a Comment