Monday, July 19, 2010

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. ՍԱՀՄԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե հայ-թուրքական սահմանի բացման հարցը քննարկումից դուրս է, և բոլոր լուրերը այդ կապակցությամբ կեղծ են: Դավութօղլուն հերքել է այս կապակցությամբ բոլոր լուրերը Ղազախստանում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Նա նաև ասել է, թե այս հարցը քննարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ և նրան նույպես հայտնել է, որ նման բան չկա: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ, Դավութօղլուն ասել է. “Բանակցությունը կշարունակվի: Ես հավատում եմ, որ լուծումը կգտնվի”: Եթե պահանջվի դա անել, Թուրքիան թույլ կտա ՆԱՏՕ-ի սարքավորումները անցնեն Կարսով դեպի Հայաստանի Լոռու մարզ, որտեղ անց են կացվելու ՆԱՏՕ զորավարժություններ, գրում է Հյուրրիյեթը` հղում անելով թուրք դիվանագիտական այն աղբյուրներին, որոնք պնդում են, թե սահմանը կարող է ժամանակավորապես բացվել:

No comments: