«Առավոտը» գրում է, որ Հանրային խորհրդի փոքր խորհրդի երեկվա նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը առաջարկել է քննարկման նյութ դարձնել Երևանում հրավառությունների հարցը: «Երբ և ով ցանկանում է` հրավառություն է կազմակերպում, առանց հաշվի առնելու` հիվանդ կա, քնած մարդ կա: Անգամ ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդի ներքևի ռեստորանում հրավառություն էր»,- ասել է նա ու ևս մի ամոթալի դեպք պատմել. «Զաքյանի գերեզմանի վրա աղջիկ ու տղա սիրաբանում էին` բոլորի ներկայությամբ»: «Համբուրվո՞ւմ էին»,- ըստ թերթի, հարցրել է Վազգեն Մանուկյանը: «Չէ, ավելի վատ»,- պատասխանել է Հայկ Դեմոյանը:
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment