Panorama.am. 31-7-2010- ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը նախօրեին հաստատել է 2011 թվականի արտերկրյա հատկացումների օրինագիծը, որով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար: Հանձնաժողովն առաջարկել է 40 մլն ԱՄՆ դոլար, ինչը մեկ միլիոնով քիչ է նախորդ տարվա հատկացումից և այնքան է, որքան նախատեսել էր ԱՄՆ բյուջեով Բարաք Օբաման, տեղեկացնում է Ամերիկայի Հայկական ասամբլեան:
«Այն պարագայում, երբ Թուրքիան շարունակում է ապաշրջափակման մեջ պահել Հայաստանը և հրաժարվում է հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին չի կարող նվազեցվել», -ասել է կոնգրեսական Բիանկա Կադիան-Դոդովը:
Նկատենք, որ մինչև Սենատի Հատկացումների հանձնաժողովի այս որոշումը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաստատել էր 2011 թվականի բյուջեն, որի համաձայն Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափը 44 մլն ԱՄՆ դոլար էր:
Սենատում նախօրեին ընդունված օրինագիծը կոչ է անում «միջոցներ ձեռնարկել փոխվստահության ամրապնդման համար Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով»: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է 25,5 մլն ԱՄՆ դոլար քաղաքացիական հակամարտություններից տուժած շրջաններում հումանիտար ծրագրեր իրականացնելու համար:
«Ասամբլեան կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատում ու Ներկայացուցիչների պալատում, որպեսզի Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ֆինանսական հատկացումները ավելի մեծ լինեն», -ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Սենատում ու Պալատում հատկացումների մասին օրենքի շուրջ քննարկումները կշարունակվեն սեպտեմբերին, երբ Կոնգրեսի անդամները վերադառնան արձակուրդից:
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment