Saturday, July 17, 2010

Իրանում արգելվել է Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակումը

Tert.am. 17-7-2010- Իրանի կառավարությունն արգելել է պարսկերեն թարգմանել և երկրում տարածել գերմանացի հեղինակի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ISNA–ին, որը զրուցել է գրքի թարգմանիչ Սաիդ Ֆիրուզաբադիի հետ։ «Ես թարգմանել եմ գերմանացի գրող Ժակոբ Կունզլերի «Արցունքների և արյան երկրում» գիրքը և այն տպագրելու խնդրանքով դիմել եմ «Նաիր» հրատարակչությանը, բայց ավելի քան մեկ տարի սպասելուց հետո այդպես էլ չեմ ստացել թույլտվություն, և գրքի իրատարակումն արգելվել է»,- ասել է Ֆիրուզաբադին։ «Արցունքների և արյան երկրում» գիրքը պատմում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի կոտորածների մասին։ Ֆիրուզաբադին իսլամական «Ազադ» համալսարանի պրոֆեսոր է։ Գիրք հրատարակելու համար Իրանում անհրաժեշտ է ստանալ երկի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության համապատասխան բաժնի պաշտոնական թույլտվությունը։

No comments: